Գևորգ Դաբաղյանի նվերը հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենին

Հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենն ապրիլի 30-ին, Երեւանում հանդիպեց իր հանդիսատեսին: Տարբեր երկրներից ժամանած երկրպագուները երգչին տեսնելու նպատակով հավաքվել էին Seven Visions Hotel, The Dvin-ում, որտեղ էլ հանգրվանել է արտիստը:

Հանդիպման ընթացքում Դիմաշը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, երգեց, կիսվեց տպավորություններով: Եղան նաեւ երգչի համար նախատեսված անակնկալներ: Օրեր առաջ Դիմաշը ցանկություն էր հայտնել ծանոթանալու հայկական դուդուկի պատմությանը: Նրան այդ հարցում աջակցել է հայտնի հայ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանը, որն այսօր անակնկալ մատուցեց երգչին՝ ներկայանալով հանդիպմանն ու նրան նվիրելով իր դուդուկներից մեկը: Դաբաղյանը Դիմաշի խնդրանքով նվագեց նաեւ «Սարերի հովին մեռնեմ» երգը, որը երգիչը կատարել էր երեկ՝ ապրիլի 29-ին կայացած իր առաջին երեւանյան մենահամերգի ժամանակ:Երգիչն այդ ժեստը մեծ պատիվ համարեց ու նշեց, որ իր համար մեծագույն հաճույք էր մաեստրոյին կենդանի կատարմամբ լսելը:
Սյունե Առաքելյան

 

Հոլովակը կարող եք տեսնել անցնելով հղումով՝

https://www.youtube.com/watch?v=axIQ8j19qtI