
Քո արվեստը դպրոցում
Եվս մեկ հանդիպում տեղի ունեցավ Արմավիրի մարզում, այս անգամ՝ Մյասնիկյան համայնքի Արայի անվան միջնակարգ դպրոցում։
Հայտնի դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը Հոկտեմբերի 6-ին դասախոսություն կարդաց Ծիրանափողի անցած բարդ ու հետաքրքիր ճանապարհի մասին։ Ի ուրախություն հանդիպման մասնակիցների՝ ներկայացվեց նաև գեղեցիկ համերգային ծրագիր։