Դուդուկահար
ՀՀ ժողովրդական արտիստ (2017թ.)
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Պարգևներ
1990 թվականին Դուշանբեում կայացած երաժշտական փառատոնի «Արևելյան լավագույն ազգային նվագարան» անվանակարգում ստացել է Գրան Պրի:
1991-1992 թթ. Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:
1995թ. ստացել է “Indi” միջազգային հատուկ մրցանակ՝ “The Music of Armenia” անվանումով ԱՄՆ-ում թողարկված ձայներիզի համար:
2004 թ. ՀՀ Նախագահի հրամանով արժանացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր Արտիստի պատվավոր կոչման:
2005 թ. «Հայ ժողովրդական երաժշտության պահպանում» հասարակական կազմակերպության կողմից, որի համանախագահն է Վաչե Շարաֆյանի հետ միասին, կազմվեց «Դուդուկի երաժշտություն» նախագիծը, որը հավանության արժանացավ և 2006 թ. հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց համաշխարհային ոչ նյութական արժեքների գլուխգործոց:
2009 թ. արժանացել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Իսկական Անդամ Ակադեմիկոսի կոչմանը:
2009 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2017թ․ -ին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր
Կենսագրություն
Ծնվել է 1965թ.-ի փետրվարի 12-ին, Երևանում:
Կրթություն
1980թ.-ին ավարտել է Երևանի N 94 միջնակարգ հանրակրթական դպրոցը:
1980-84թ.թ. ուսանել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
1989թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, ուսուցիչ՝ Արարատ Պետրոսյան:
1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ:

Աշխատանքային գործունեություն
1980-92թ.թ. եղել է «Ակունք» անսամբլի մենակատար /ղեկ. Մ. Մուրադյան/:
1991 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանում:
1992 թ.-ից նվագում է 8 հոգուց բաղկացած «Շողակն» ֆոլկլորային անսամբլում, որի նպատակն է աշխարհին ծանոթացնել հայ ավանդական երգ-երաժշտությանը իր անաղարտ տեսակով:
1994 թ. ԱՄՆ-ում թողարկել է առաջին CD-ին “The Music of Armenia” անվանումով./1995թ. ստացել “Indi” միջազգային հատուկ մրցանակը/:
2001թ.-ին մասնակցել է “The Worlds Multi-Voice” միջազգային երաժշտական նախագծին /Մոսկվա/, որի նպատակն էր միավորել տարբեր երկրների ժողովրդական նվագածուները: Փառատոնի վերջում ելույթ է ունեցել հանրահայտ ջութակահար Գիդոն Կրեմերի հետ:
2002թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած «Սմիսոնիան» փառատոնին, որը կազմակերպել էր հանրահայտ թավջութակահար Յո-Յո-Մանի կողմից:
2002թ.-ին նվագել է պարսկական «Միսս Մարիա» ֆիլմում /կոմպոզիտոր՝ Մեջեթ Էնթեզանին /Իրան//:
2001թ.-ին ընտրվել է «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային երաժշտական ծրագրի դուդուկահար: Ծրագրի շրջանակներում աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի և «Մետքսի ճանապարհ» անսամբլի հետ նվագել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի մի շարք ստեղծագործություններ այնպիսի հայտնի դահլիճներում, ինչպիսիք են` Նյու-Յորքի Carnegie Hall-ը, Չիկագոյի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, Սիեթլի Բենարոյա դահլիճը, Բրյուսելի, Քյոլնի ֆիլհարմոնիկ դահլիճները, Ամստերդամի Concertgebouw-ը, ինչպես նաև Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Վաշինգտոնում, Սան-Ֆրանցիսկեյում: Հանդես է եկել նաև Ամստերդամի «Ատլաս» անսամբլի, Կոմիտասի անվան քառյակի, «Քսենյա» քառյակի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, հանրահայտ ալտահար յուրի Բաշմետի և «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի հետ:
2003-2008 թթ. «Շողակն» ֆոլկլորային անսամբլի հետ թողարկել է երեք ձայներիզ/CD/:
2004 թ. թողարկել է երկրորդ CD-ին՝ “Miniatures” խորագիրով:
2005թ.ժ-ից դասավանդում է Վենետիկի Fondazione Giorgio Cini Instituto interculturale di Studi Musicali Comparati հաստատությունում:
2006 թ.-ից վարպետության դասեր է անցկացնում Ամստերդամի կոնսերվատորիայում:
2007թ.-ից Կոմիտասի անվան լարային քառյակի նվագակցությամբ ձայնագրվել է Կոմիտասի ստեղծագործություններից կազմված ձայներիզ/CD/:
Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում ունեմ 50-ից ավելի ձայնագրություններ:
Համագործակցում է աշխարհարռչակ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Յո-Յո Ման, ջութակահար Գիդոն Կրեմերը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, ալտահար Յուրի Բաշմետը, ուդահար Ռաբբի Աբու Խալիլը և շատ ուրիշներ:
Նվագել է «Կարոտ» /Հայաստան/, «Արարատ» /Կանադա/, Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» /Իտալիա/, «Արարատյան դաշտ»/ Ռուսաստանի դաշնություն/ և այլ ֆիլմերում:
2010 թվականից Գավառում գործում է դուդուկի մասնագիտացված դպրոցը /Գևորգ Դաբաղյանի անվան/:
2011-2014 թթ. դուդուկ-երգեհոն համադրությամբ առաջին անգամ/ ներկայացրել է հայ հոգևոր երաժշտության բացառիկ նմուշները աշխարհի տարբեր երկրներում:
2012 թ. ունեցել է համերգներ Հարավային Ամերիկայում Գուրգեն Դաբաղյանի հետ /Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա/:
2013 թ. համերգներ Բուդապեշտում՝ Հունգարիայի ֆոլկլորային խմբերի հետ համատեղ:
2015 թ. միջազգային փառատոն՝ Կանադա: Վանկուվեր, կոնցերտ դուդուկի, քամանչայի և լարային նվագախմբի համար /կոմպոզիտոր Մարկ Արմանի/:
Հրատարակել է դուդուկի երեք ձեռնարկ:
Մասնակցում է հեղինակավոր միջազգային փառատոնների և համերգային նախագծերի, ելույթներ է ունենում մենահամերգներով

Լուսանկարներ
